
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել է իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին: Նրա խոսքով, Պոդոլսկիի մոտ թիմում աշխատելու ցանկությունը բացակայում է:
Նրա խոսքով՝ այդ գործոնը շատ ավելի կարևոր է, քան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում թուրքական «Բեշիկթաշի» դարպասին նշանակված 11 մետրանոցի իրացման համար վեճը:
«Մարիոն իր ավանդն ունեցավ «Բեշիկթաշ»-ի նկատմամբ տարած հաղթանակում՝ իրացնելով 11 մետրանոցը, սակայն նրան վճարում են դրա համար: Թիմը պետք է շարունակի աշխատել որպես միասնական մեխանիզմ, սակայն, դառնալով գոլի հեղինակ, նա պարզապես կանգնեց:
Մարիո Բալոտելին դեռ պետք է ապացուցի իր արդյունավետությունը և ցույց տա, որ կարող է ազդել թիմի վրա՝ անկախ այն բանից՝ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, թե պահեստայինների նստարանից: Ընդհանուր առմամբ դժգոհ եմ նրա խաղից»,- նշել է Ռոջերսը: