Ժողովուրդ. 4 ամիս է` չե՞ն վճարել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ,Ժողովուրդե-ի տեղեկությունների` արդեն 4 ամիս է` չեն վճարել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների` մանկապարտեզների ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին, նույն աղբյուրների համաձայն`Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե ժամանակին` 1999թ., ինքը պարտքով է ընդունել քաղաքն ու հիմա պարտքով էլ կհանձնի: ,Իրենց փողերը շատ են, թող իրենք էլ վճարենե,-ասել է նա: Գյումրու քաղաքապետի խոսնակ Լիլիթ Աղեկյանը թերթի հետ զրույցում հերքել է այս լուրերը. ,Այդ տեղեկատվությունը սուտ է, բացարձակ սուտ և իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ պարապությունից ստեղծում են իրենց մտքի արգասիքները և տարածում դրանքե: Ի դեպ, ,Ժողովուրդե-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ Աժ ընտրություններից հետո` մի քանի ամիս շարունակ, չէին վճարվել նաև մի շարք պետական գերատեսչությունների աշխատակիցների աշխատավարձերը, իսկ պատճառը եղել էր այն, թե ,բյուջեն դատարկ է, փող չկաե:




Լրահոս