Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի ՀԷՑ-ի ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր՝ փետրվարի 25-ի նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ 2015 թվականի ներդրումային ծրագիրը: Ըստ ներկայացված նախագծի՝ այն կազմում է 8 մլրդ 372 մլն 50 հազար դրամ` առանց ԱԱՀ-ի: Այս ծրագրով ՀԷՑ-ը հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշները պահպանելու, անվտանգությունն ապահովելու եւ մաշված սարքավորումները փոխարինելու նպատակով կծախսի 2 մլրդ 17 մլն 510 հազար դրամ:

Նոր սպառողների միացման եւ հատուկ ծրագրերի իրականացման համար ՀԷՑ-ը ծախսելու է 5 մլրդ 38 մլն 650 հազար դրամ: ՀԷՑ-ը պարտավորվում է նաեւ առեւտրային հաշվառման համակարգը բարելավելու համար հատկացնել 372 մլն 42 հազար դրամ, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման, այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների համար կներդնի 591 մլն 29 հազար դրամ: Ենթադրվում է, որ ՀԾԿ հանձնաժողովը կհաստատի ՀԷՑ-ի ներդրումային պլանը:

Նկատենք, որ ՀԷՑ-ը յուրաքանչյուր տարի ներկայացնում է ընկերության ներդրումային ծրագիրը, իսկ թե որքանով է դրանից բարելավվում ընկերության ծառայությունները, սպառողներն իրենց մաշկի վրա են զգում:




Լրահոս