Շրջվել եվ մասամբ այրվել է ՊՆ ԿամԱԶ-ը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 17.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին շրջվել և այրվում է “ԿամԱԶ” մակնիշի ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ԿամԱԶ” մակնիշի ՊՆ2472Տ պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը, շրջվել և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` բեռնատարի վարորդ` 1973 թ. ծնված Բենիամին Սարիբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը և առջևի անվադողերը:




Լրահոս