Տուգանք Պուտինի ուղղաթիռի դեմը կտրելու համար` 2000 ռուբլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մասնավոր թեթև ինքնաթիռի օդաչուն վտանգավոր բախման աստիճանի մոտեցել է ՌԴ նախագահի ուղղաթիռին, ինչի համար տուգանվել է, հայտնում է Известия-ն՝ բացահայտելով այս գրեթե անհայտ միջադեպի նոր մանրամասները:
 Այս տարվա մայիսին Մոսկվայի օդային տարածքում ВС Rockwell Commander 112ТСА մասնավոր սպորտային օդանավը կտրել է Պուտինի ուղղաթիռի դեմը: Թռչող սարքերը խուսափել են բախումից, իսկ օդանավի տերը 2000 ռուբլի տուգանք է վճարել: “Ռոսավիացիա”-ն վտանգավոր մոտեցման մասին հեռագիր է ստացել միջադեպից 4 ժամ անց: Օդանավը վարել է ոմն Ալեքսանդր Ռյաբինին, որի թռիչքի հետ կապված իրավապահները մի շարք խախտումներ են հայտնաբերել, այդ թվում՝ արտոնագրի ժամկետանց լինելն ու առանց դիսպետչերին տեղեկացնելու օդ բարձրանալու փաստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության հենց այս խախտումների համար էլ տուգանվել է սիրող օդաչուն:
tert .am




Լրահոս