Գողությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1981 թ. ծնված  Կարլեն Բ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Հարություն Պ.-ն բաց պատուհանից մտել է Աշոցքի պանրի գործարանի արտադրամաս, գողացել համակարգիչ ու ավտոմեքենայի մարտկոց, սակայն նկատելով իրեն` գողոնը արտադրամասի տարածքից գցել է դուրս և դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս