Երեվանում ուժեղ քամին երեկ ծառեր է տապալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 15-ին` ժամը 21:10-ին, Երեւան-Այնթափ ավտոճանապարհի 1-ին կմ-ում` ճանապարհի երթեւեկելի հատվածում, քամու հետեւնքով ծառ է շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ծառը մասնատվել է եւ հեռացվել: Օգոստոսի 15-ին` ժամը 21.40-ին, ահազանգ է ստացվել, որ Երուանի Արշակունյաց պողոտայի 56 շենքի տանիքի ծածկը պոկվել եւ ընկել ծառի վրա, ինչի հետեւանքով ծառն, արմատախիլ լինելով, թեքվել է գազատար խողովակի վրա, առկա է ծառի շրջվելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.00-ին “Կանաչապատում” ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել եւ վտանգը վերացվել է: Նույն օրը` ժամը 22.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Ավետիսյան փողոցում ծառը շրջվել է ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նոր Նորք վարչական շրջանի “Կանաչապատում” ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել և տեղափոխվել է:
ԱԻՆ մամուլի ծառայություն




Լրահոս