Քիչ առաջ Բեռլինի «O2 World» մազապալատաում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:
12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը դարձյալ 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր Սմիթին:
Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք արվել են խաղի ընթացքում և դրանից առաջ: