
Ինչպես արդեն հայտնել էինք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կարողացավ բրիտանացի Փոլ Սմիթի հետ ռևանշ-մենամարտից հետո պահպանել չեմպիոնի տիտղոսը: Մենամարտից հետո երկու բռնցքամարտիկների մարզիչները կիսվել են իրենց տպավորություններով:
Ուլի Վեգներ ( Արթուր Աբրահամի մարզիչ). «Արթուրը հիանալի գործեց տակտիկապես: Նա լավ էր աշխատում , սակայն ես խոնարհվում եմ Փոլ Սմիթի առջեւ, քանի որ բրիտանացին կարողացավ դիմանալ մինչև վերջ»:
Ջո Գալահեր (Սմիթի մարզիչ). «Կարծում եմ, որ այսօր տեսանք հիանալի Արթուր Աբրահամ: Նա ցուցադրեց չեմպիոնական բնավորություն և հիանալի իրագործեց իր տակտիկան ռինգում»: