ՔԱՄԻՆ ԾԱ՛Փ ՏԱ, ԴՈՒ ՊԱՐԻ՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժը վնասներ է հասցրել նաեւ Հայաստանին: Սյունիքի մարզի Վահրավար գյուղում երկու տուն է փլուզվել, բացի այդ, ճաքել է եկեղեցու պատը: Տուժել են նաեւ մարզի քաղաքների բազմահարկ շենքերը. ճաքեր են հայտնվել պատերին, իսկ բնակիչներն արդեն երրորդ օրն է՝ գիշերում են դրսում կամ հարեւան գյուղերի իրենց ծանոթ-բարեկամների տանը: Ու մինչ Սյունիքի մարզի բնակիչներն ահաբեկված սպասում են նոր ցնցումների, Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում զբաղված է քեֆ-ուրախությամբ՝ մասնակցելով երիտհանրապետականների կազմակերպած «Բազե»-ին: Ընդ որում, ՀՀԿ-ականներն իրենց խրախճանքը կազմակերպել էին հենց մեռելոցի օրը:
Ի դեպ, օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երիտհանրապետականների կազմակերպած այս միջոցառման ժամանակ որեւէ միջադեպ չի գրանցվել՝ փուչիկներ չեն պայթել, որեւէ մեկը չի հրդեհվել, մասնակիցները ողջ-առողջ են:




Լրահոս