
Անգլիական «Լիվերպուլ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանոյի տրանսֆերը:
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ ակումբը բրազիլացի պաշտպանի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 9 մլն եվրո:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-ը նախկինում ևս հետաքրքրված էր Ադրիանոյի ծառայություններով, սակայն կատալոնական ակումբը մերժել էր անգլիական թիմի առաջարկը: