ՎԵՐԱԴԱՐՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հուլիսի 24-ին «Ժողովուրդ»-ը զրուցել էր Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ՝ պարզելու՝ արդյոք իրեն պաշտոնանկ են արել, եւ ճիշտ են այն տեղեկությունները, որ ինքն արձակուրդից չի վերադառնալու: Նա էլ ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, եւ նման հարց չկա, ինքը որեւէ խնդիր չունի: Իսկ մեր հարցին, թե երբ է արձակուրդից վերադառնալու, նշել էր. «Ինչքա՞ն եք ուզում, երբ ուզեք, այդ ժամանակ կվերադառնամ. ամսի 7-ին աշխատանքի եմ: Համենայնդեպս, մոտակա 25 տարին այդ ուրախությունը չի լինի ոչ մեկի համար: Զինվե՛ք համբերությամբ»: Երեկ զրուցեցինք պարոն Նազարյանի հետ՝ իմանալու՝ արդեն վերադարձել է արձակուրդից, թե ոչ: «Այո՛, վերադարձել եմ ամսի 7-ին, ես արդեն աշխատանքի եմ»,-պատասխանեց ոստիկանապետը:




Լրահոս