Բաքուն երկարացրել է Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բաքվի Նասիմինի դատարանը 5 ամսով՝ մինչ 2015 թ օգոստոսի 5-ը երկարացրել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Փաստաբան Աֆգան Մամեդովը դատարանի որոշումը չհիմնավորված է համարում: Պաշտպանական կողմը մտադրված է բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան:

Նա նաև նշել է, որ Արիֆ Յունուսը հրաժարվում է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ նույն մեղադրանքով բանտարկության մեջ է գտնվում նաև իրավապաշտպան Լեյլա Յունուսը:




Լրահոս