ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե առողջական ապահովագրությունն ինչու է միայն դպրոցի ուսուցիչներին վերաբերվում: Չէ՞ որ մանկապարտեզի դաստիարակները, երաժշտական դպրոցի դասատուները նույնպես մանկավարժներ են: Ինչո՞ւ դա նրանց վրա չի ազդում:

Ալվարդ Պետրոսյան, 60 տարեկան, մանկավարժ  


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը՝ նախորդ համարում) Միեւնույն որոշման մեջ սահմանվել են կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունները, որոնց վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձիք իրավունք ունեն օգտվելու սոցիալական փաթեթից: Այդ ոլորտների եւ դրանց մեջ ներառված կազմակերպությունների ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության առաջնահերթություններով: Օրինակ՝ կրթության ոլորտի սոցփաթեթի շահառու պետական կազմակերպություններից են՝ հանրակրթական դպրոցները, հատուկ հանրակրթական դպրոցները, նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունները, սակայն մասնագիտացված դպրոցները (օրինակ՝ երաժշտական դպրոցներ, սպորտդպրոցներ), նախադպրոցական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները ներառված չեն սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկում:
Պետք է նշել, որ թե՛ ուսուցիչների, թե՛ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, թե՛ այլ աշխատակիցների սահմանափակումները պայմանավորված են բացառապես բյուջետային միջոցների սղությամբ, ուստի կառավարությունը սոցփաթեթի շահառու չհանդիսացող պետական աշխատողներին սոցփաթեթի ծրագրում ընդգրկելու իր ռազմավարությունը կիրականացնի աստիճանաբար՝ տարիների ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության
հետ կապերի եւ տեղեկատվության բաժին


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Երաժշտական դպրոցների ուսուցիչների ու մանկապարտեզների դաստիարակների գործը նույնպես մանկավարժությունն է, եւ այստեղ բացարձակապես պետք է նշանակություն չունենա սոցփաթեթների համար նախատեսված միջոցների սղությունը:




Լրահոս