Մայիսի 17-ին նշվում Է Էլեկտրակապի եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին նշվում Է Էլեկտրակապի եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը (World Telecommunication and Information Society Day): Այն համարվում Է բոլոր ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների, ինտերնետ-պրովայդերների, վեբ-դիզայներների, ինտերնետ-հրատարակությունների խմբագիրների եւ բոլոր նրանց պրոֆեսիոնալ տոնը, ովքեր աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Միջազգային այս տոնի նպատակն Է՝ նպաստել այն հնարավորությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը, որոնք հասարակություններին ու երկրներին կարող Է տրամադրել Համացանցի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը:

2013 թվականին Էլեկտրակապի եւ տեղեկատվական հասարակության համաշխարհային օրը նվիրված Է «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացումը» թեմային:




Լրահոս