Ժողովուրդ. Գյումրիում ՀՀԿ-ից զանգվածային արտահո՞սք է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից ,Ժողովուրդե-ին հայտնի է դարձել, որ այս օրերին Գյումրիում ՀՀԿ-ից զանգվածային արտահոսք է սկսվել: Ընդ որում, ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացնում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատին: Հերթը հասել է նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների աշխատակիցներին, որոնք ժամանակին Ղուկասյանի հրահանգով կոլեկտիվով որդեգրել էին տարոնանժդեհական գաղափարախոսություն: Ըստ ,Ժողովուրդե-ի տեղեկությունների`անակնկալի եկած ՀՀԿ-ականներն այս օրերին մարդկանց համոզում են հետ վերցնել դիմումները`ընդհուպ մինչև սպառնալով ազատել աշխատանքից: Երեկ, սակայն, ՀՀԿ-ից հերքել են այս լուրերը:




Լրահոս