
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում. հուլիսի 21-ին ինչ-որ անձինք պայթեցրել են Գործարանային փողոցում կայանած ,Մերսեդես 200Eե մակնիշի մեքենան: Դրա հետևանքով այրվել են նաև ,Մասիս տաբակե ընկերությանը պատկանող 3 մեքենա, որոնք կայանված են եղել ,Մերսեդեսե-ի կողքին: Սա, ինչպես տեղեկացնում են ,Ժողովուրդիե աղբյուրները, շարունակությունն է դեռ Աժ ընտրություններից առաջ` մայիսի 4-ին, ,Եվրոե սրճարանում ԲՀԿ ու ՀՀԿ ներկայացուցիչների միջև ծեծկռտուքի: Նույն տեղեկությունների համաձայն` պայթեցնողը եղել է Մասիսի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մաշիկ Հակոբյանի եղբորորդին` Կարո Հակոբյանը: Իսկ պայթեցված մեքենան պատկանել է Մասիսի բնակիչ ոմն Արտյոմի, որն ընտրությունների ժամանակ աշխատել է ԲՀԿ-ի օգտին: Ոստիկանությունից երեկ թերթը տեղեկացել է, որ փաստի առթիվ դեռ միջադեպի օրն է քրեական գործ հարուցվել, բայց առայսօր չկան ոԲչ մեղադրյալներ, ո՛չ կալանավորվածներ: