
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու որոշումը:
«Որոշեցի մնալ «Բորուսիա»-ում, քանի որ ինձ համար դա լավագույն տարբերակն էր: Դորտմունդն իմ հարազատ քաղաքն է, այստեղ են ապրում իմ ընկերներն ու ընտանիքը:
Բունդեսլիգայում հաղթանակը նախկինի պես իմ մեծ նպատակն է: Կներդնեմ ողջ ուժերս նպատակիս հասնելու համար, և զգում եմ, որ մի օր դա տեղի կունենա»,- հայտարարել է Ռոյսը: