«Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները» նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին: Վերջինս խոսել էր ՀՀԿ-ականի բիզնեսների ու նրա քաղաքական անցյալի մասին, որ դեմ լինելով կողմ էր քվեարկում կառավարության ծրագրին:
ՀՀԿ-ականը նշեց, թե միայն այն դեպքում է քննադատել քաղաքական ծրագիրը, որ լինելով մեծամասնության անդամ` իրեն պարտադրել են կողմ քվեարկել, և ինքը քննադատել է, քանի որ վստահ է եղել, որ դա կործանարար ծրագիր է:
«Այնպես որ բարի եղեք, եթե նման քաղաքական վերլուծությունները դժվար են, խորհրդակցեք»,-ասաց նա: «Իմ մասին շատ բան են ասում, սուրբ չեմ, բայց իմ կենցաղում բավական համեստ եմ, իմ հագուկապը նայեք՝ ձերը, իմ եկամուտները հայտնի են, ձերն ընդհանրապես անհայտ են, սա մտածելու տեղիք է տալիս»,- հավելեց նա: