Էկոլոգիապես մաքուր երկրների շարքում Հայաստանը 93-րդ տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի: Եվ այսօր զարգացած երկրները միջոցներ չեն խնայում շրջակա միջավայրը մաքուր պահելու համար` գիտակցելով դրա կարևորությունը: Մթնոլորտի աղտոտվածության դեմ պայքարի արդյունքում զարգացած երկրներում այսօր արտադրվում են առավելապես զրոյական կամ նվազագույն թունավոր արտանետումներով փոխադրամիջոցներ, որոնք առավել հասանելի են: Սակայն մթնոլորտի աղտոտվածության հարցում առավելապես ազդում են նավթարդյունաբերությունը և էկոլոգիան խախտող այլ միջոցներ:
Environmental Performance Index-ը կազմվել է էկոլոգիապես ամենամաքուր պետությունների ցուցակը, որտեղ 130 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը: Առաջին 20 երկրներն են.
1. Շվեյցարիա
2. Լատվիա
3. Նորվեգիա
4. Լյուքսեմբուրգ
5. Կոստա-Ռիկա
6. Ֆրանսիա
7. Ավստրիա
8.Իտալիա
9.-10. Մեծ Բրիտանիա
9.-10. Շվեդիա
11. Գերմանիա
12. Սլովակիա
13. Իսլանդիա
14. Նոր Զելանդիա
15. Ալբանիա
16. Նիդերլանդներ
17. Լիտվա
18. Չեխիա
19. Ֆինլանդիա
20. Խորվաթիա
Հայաստանից առաջ՝ 92-րդ տեղը զբաղեցնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, իսկ հետո` 94-րդը, Լիբանանն է: 49-րդ տեղում ԱՄՆ է, Ռուսաստանը` 106-րդն է այդ ցուցակում, իսկ Թուրքիան` 109-րդը, էկոլոգիապես ամենաանհուսալին վերջին հորիզոնականը զբաղեցրած Ուզբեկստանն է:




Լրահոս