Ավթովար Երեվան-Իջեվան ավտոճանապարհին. 2 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում օգոստոսի 17-ին՝ ժամը 06.50-ին, հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Մհեր և Արծրուն Բաղդասարյանները և 51-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի դիակները:
Ըստ Ոստիկանության կայքի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին, Իջևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Սևակ Բաղդասարյանի վարած “Օպել Կադետ” մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “ԿամԱԶ-5311” մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Կատարվում է քննություն:




Լրահոս