Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ Սյունիքի և Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-22-ը աստիճանաբար կնվազի 5-7:
Երևանում` օգոստոսի 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:




Լրահոս