Ռեժիսոր Էնթոնի Սքոթը ինքնասպանություն է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոլիվուդի ռեժիսոր եւ պրոդյուսեր Էնթոնի Սքոթը ինքնասպանություն է գործել` նետվելով Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող կամրջից:
AP գործակալության տվյալներով, 68-ամյա  Սքոթի մեքենայի մեջ հետմահու նամակ է հայտնաբերվել, որի բովանդակության  մասին չի հաղորդվում:
Էնթոնի Սքոթի գործունեությունը սկսվել է 16 տարեկանից, երբ ավագ եղբայրը` Ռիդլի Սքոթը նրան առաջարկել է նկարահանվել իր կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետեւ նա կենտրոնացել է գովազդի վրա, իսկ 70-80 -ականներին Սքոթը տեղափոխվել է Հոլիվուդ եւ սկսել է համագործակցել Metro-Goldwyn-Mayer ընկերության հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նրա ստեղծած ֆիլմերից նշանավոր են “Լավագույն հրաձիգ”, “Լրտեսական խաղեր” ֆիլմերը: Էնթոնի Սքոթը աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ ինչպիսիք են Դեւիդ Բոուինը, Կատրին Դնյովըե Թոմ Քրուզը, Հերի Օլմենը:
news .am




Լրահոս