Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 
Քամին արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում` օգոստոսի 21-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:




Լրահոս