ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել, կան ֆինանսական լուրջ խնդիրներ. Ռոբերտ Նազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀԷՑ-ը պարտքերի մեջ է խրվել, կան ֆինանսական լուրջ խնդիրներ: Այսօր ԱԺ-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2015-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Առաջինը՝ նրանք վերցրել են կարճաժամկետ վարկեր, որոնց սպասարկումը բերելու է լուրջ խնդիրների: Կա նաև մեր՝ հանձնաժողովի մեղքը, որովհետև 2012-14թթ., երբ բալանսի հաշվարկ էինք անում, չպահպանվեցին, որովհետև սակավաջուր տարի եղավ, և ատոմակայանը 88 օր չնախատեսված շարքից դուրս եկավ, ու արդյունքում` 27 մլրդ դրամի չնախատեսված վնաս կրեց ցանցերը: Ու հայտնվել են վատ վիճակի մեջ, տարեկան 3.5 մլրդ դրամի վնասի կուտակում է բերում», – նշեց նա:

Ռ. Նազարյանը պատասխանեց, որ թեև ՀԷՑ-ը վատ ֆինանսական վիճակում է, դա չի նշանակում, որ ամբողջ վնասը պիտի փոխհատուցեն:  Նա նշեց, որ ՀԾԿՀ-ն չէր կարող կանխատեսել, որ խիստ սակավաջուր տարի կլինի, և ստիպված կլինեն թանկ էլեկտրաէներգիա գնել, իսկ երբ շուկայականից ավելի բարձր ներդրում է հաշվարկել, ՀԾԿՀ-ն նվազեցրել է:




Լրահոս