ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու խիստ ուշագրավ պատճառով. նա հոգնել է դավերից ու դավադրություններից: Այդ մասին «Ժողովուրդ»-ի թղթակցին ասել է նրա մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը: Թե ովքեր են այդ դավերի ու դավադրությունների հեղինակները, Աղեկյանը չի կոնկրետացրել. «Այդ թվում՝ նաեւ լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներ, որոնք 13 տարի շարունակ ընդամենը զբաղված են եղել սեւ PR-ով: Բոլոր նորմալ մարդիկ քաղաքապետի գործունեությունը, աշխատանքը գնահատել եւ գնահատում են լավ: Չէ՞ որ այդ աշխատանքի շնորհիվ Գյումրին վերածնվել է»: Կարելի է ենթադրել, որ ըստ ՀՀԿ համամասնական ցուցակը եզրափակող Լ. Աղեկյանի՝ «նորմալ» մարդ չեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, քանի որ հենց նրանք են արգելել Գյումրին «վերածնած» Վ. Ղուկասյանին առաջադրել իր թեկնածությունը՝ այդպես կանխելով նրա կողմից արվելիք մյուս «լավ» աշխատանքները:




Լրահոս