Վաղուց լուրեր են պտտվում, որ ծանր քաշային կարգում հանդես եկող մարզիկներ Քեյն Վելասկեսի ու Ֆաբրիսիո Վերդումի միջև միավորող մենամարտը կկայանա Մեքսիկայում հունիսի 13-ին: UFC-ում սա պաշտոնապես հաստատել են, այնպես որ Վերդումի ու Վելասկեսի մենամարտը կդառնա Մեխիկոյում կայանալիք UFC 188-ի գլխավոր իրադարձությունը:
Քեյնի համար սա կլինի առաջին մենամարտը 2013 թ-ից հետո, երբ նա երկրորդ անգամ հաղթեց Ջունիոր Դոս Սանտոսին: Առաջին անգամ Քեյնը նրան պարտության է մատնել մրցավարների որոշմամբ, իսկ երկրորդ անգամ տեխնիկական նոկաուտով հաղթել է 5-րդ ռաունդում:
Քեյնը պետք է մենամարտեր Վերդումի հետ նոյեմբերի 15-ին անցած տարի Մեքսիկայում կայացած UFC 180-ին, սակայն մենամարտը ստիպված են եղել չեղյալ հայտարարել, քանի որ չեմպիոնը վնասել էր ծունկը: