ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի հովիտներում եւ Արարատյան դաշտում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնահատմամբ, ստեղծվել է բարձր հրդեհավտանգ դրություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԻՆ փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դա պայմանավորված է ամառային սեզոնին օդի ջերմաստիճանի բարձրացմամբ: «Ամբողջ աշխարհում անտառներ են այրվում: Իսկ մեզ մոտ նշված շրջանները պայթյունավտանգ են համարվում: Այսինքն՝ մի փոքր կայծը կարող է մեծ հետեւանք ունենալ: Ասել է թե՝ պետք է բնակչության կողմից մեծ զգուշավորություն դրսեւորվի»,-տեղեկացրեց նա:




Լրահոս