ՆՈՐ ԱՐՁԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Ծաղկաձորում անցկացնում են Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը, որը հիմնադրվել է 2008 թվականին եւ անցկացվում է Ծաղկաձորում երկու տարին մեկ անգամ: 2010 թվականից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին եւ անհատ մնջախաղացներին: Փառատոնի շրջանակներում օգոստոսի 13-ին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանը: Այն ներկայացնում է Ենգիբարյանի հայտնի մանրապատումներից մեկը՝ «Թռիչք անձրեւանոցով»: Բրոնզե արձանը տեղադրված է շուրջ մեկ մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա՝ ընդհանուր առմամբ չորս մետր բարձրությամբ: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է:




Լրահոս