ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ թոռնիկը զինվորական ծառայություն է անցել եւ զորացրվել է: Եթե նա ցանկանա ուսումը շարունակել, նրան ինչ-որ արտոնություններ հասնո՞ւմ են, իսկ ավելի կոնկրետ՝ վարձավճարի զեղչից կարո՞ղ է օգտվել:

Ալբերտ Ղազարյան, 68 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տալու» կարգում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդների համար ուսման վարձավճարի զեղչման որեւէ արտոնություն նախատեսված չէ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսանողն ուսման վարձավճարի զեղչման հարցով կարող է դիմել բուհի ղեկավարությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, թե ինչ իմաստ ունի բուհի ղեկավարությանը դիմելը, եթե զինծառայությունն ավարտած ուսանողի համար ուսման վարձավճարի զեղչման որեւէ արտոնություն նախատեսված չէ: Փաստորեն, անհատական համակրանքից ու թերեւս այլ անհայտ պատճառներից ելնելով՝ հնարավոր է, որ ուսման վարձը մուծելու խնդրի առաջ հայտնված ուսանողը նաեւ հաճելի անակնկալի արժանանա:




Լրահոս