
Ինչպես հայտնի է` մարտի 5-ին տեղի է ունենալու ԲՀԿ 8-րդ համագումարը: Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ համագումարի ժամանակ որոշվելու է կուսակցության ղեկավար նշանակել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:
Կուսակցությունում այս հարցի շուրջ քննարկումներ են եղել և որոշում է ընդունվել, որ լավագույն տարբերակը սա է: Մեր աղբյուրները նաև հայտնում են, որ համագումարին կմասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ քառօրյա նիստերը և այս օրերին պատգամավորները բացակայում են խորհրդարանից: