ԲՀԿ-ն արտահերթ համագումար կանցկացնի. կտրվեն շատ հարցերի պատասխաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում արտահերթ համագումար կանցկացնի: Թվով 8-րդ համագումարի օրակարգի մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին հայտարարելու է  կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Այդ հայտարարությունը կարող է հնչել հենց համագումարի ժամանակ:

Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա և չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը: Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ:

 




Լրահոս