Armenian text to speach

Վրացի պաշտոնյան` ռուս պաշտոնյաների հետ իրենց փոխհարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին նախարար Վալերիա Խաբուրդզանիայի խոսքերով՝ «գոյություն չունի ոչ մի վրացի քաղաքական գործիչ, որը կապ չի ունեցել կամ չունի իր ռուս գործընկերների հետ»:

Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ուժային գերատեսչության նախկին ղեկավարը և այդ համատեքստում հիշատակել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին:

«Չկա ու չի եղել ոչ մի վրացի քաղաքական գործիչ, որը կապեր չունենա իր ռուս գործընկերների հետ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Դա սովորական քաղաքական կյանք է»,- ասել է նա:

Վերջինս նաև նշել է, որ կարևորը այն է, որ ոչ ոք մյուսին չպետք է մեղադրի այն բանում, որ նրանք կապեր ունեն Ռուսաստանում. նշել է Խաբուրդզանիան:




Լրահոս