Վթարներ ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 20-ին, ժամը 05.10-ին, Ռուբինյանց փողոցում, էլեկտրասյան մոտ, իրար են բախվել “Դայվու Նեքսիա”   եւ   “Օպել” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով “Դայվու Նեքսիա”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին, ժամը 07.30-ին, “Տոյոտա”  մակնիշի ավտոմեքենան Երեւանի Չարենցի փողոցում բախվել  է ճամփեզրին կայանված  “Օպել”մակնիշի ավտոմեքենայի:
“Տոյոտա”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, “Օպել Աստրա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարակերտ գյուղի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 20-ին, ժամը 15.40-ի սահմաններում, “ՈւԱԶ” մակնիշի ավտոմեքենան Ցամաքասար-Հացաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի  հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Oգոստոսի 20-ին, ժամը 19.30-ին, “Օպել Վեկտրա”  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս