Հայ գրոսմայստերները՝ Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ավանդական հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պողոսյանը:
Մրցաշարը կանցկացվի շվեցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցանակային հիմնադրամը 700000 ռուբլի է, իսկ առաջին մրցանակը՝ 100000 ռուբլի: Հուշամրցաշարի կազմը տպավորիչ է. գրանցված 170 մասնակիցներից մոտ 40-ը գրոսմայստերներ են: Մրցաշարը կհամարվի Ռուսաստանի գավաթի փուլերից մեկը: Հիշեցնենք, որ Զավեն Անդրիասյանը 2010 թվականին դարձավ Ռուսաստանի գավաթակիր:




Լրահոս