![](https://armlur.am/wp-content/uploads/2012/08/21//31279.jpg)
Աֆղանական Պարվան նահանգի Չարիկար քաղաքի շուկաներից մեկում ուժեղ հրդեհի հետեւանքով այրվել է 15 խանութ, ու վնասվել է դրանց հարեւանությամբ գտնվող բնակելի տունը: Կատարվածի մեղավորը երեխաներն էին, որոնք Իդ Ալ-Ֆիտր տոնակատարության շրջանակում տոնական պայթուցիկներ էին պայթեցրել խանութներից մեկում: Կրակն արագ տարածվել էր հարեւան շինություններում, որտեղ վաճառվում էր հագուստ ու սննդամթերք: Կրակը շարունակվել է շուրջ 3 ժամ 45 րոպե, որից հետո ամբողջությամբ մարվել է: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: