ՀՔԾ ղեկավարի տեղակալին կնշանակի ՀՔԾ ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ: 
Ի պատասխան “Փաստինֆո” գործակալության թղթակցի հարցման, ՀՀ ՀՔԾ-ից հայտնել են, որ հիշյալ պահանջներն ամրագրված են “ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում: 
Միաժամանակ, նշվել է, որ նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ է նշանակում Հատուկ քննչական ծառայության պետը։ Հիշեցնենք, որ վերջերս հանկարծամահ էր եղել ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանը, և այդ պաշտոնը մնացել է թափուր:




Լրահոս