ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների հոսքն աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ ԼՂՀ են այցելել 10 հազար 667 արտասահմանցի զբոսաշրջիկներ, այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հավելելով, թե նախարարության հյուպատոսական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, 2012թ-ի հուլիսին հանրապետություն են այցելել 3 հազար 723 մարդ (2011 թ. հուլիսի 2 հազ. 165 մարդու փոխարեն), իսկ օգոստոսի 1-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում` 3 հազ. 124 մարդ (2011թ. օգոստոսի 2 հազ. 870 մարդու փոխարեն):
2012 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ են այցելել 3 հազար 820 արտասահմանյան քաղաքացիներ, ինչը 874-ով կամ 29,6 %-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Եթե 2011 թվականին 10-հազարերորդ օտարերկրյա այցելուն ԼՂՀ սահմանը հատել է հոկտեմբերին, ապա ընթացիկ տարում` օգոստոսի սկզբին: ԼՂՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ, տարեցտարի աճում է Արցախ այցելող զբոսաշրջիկների հոսքը աշխարհի բոլոր մայրցամաքներից, չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտներին: “Պատահական չէ, որ երկրամասն ավելի ու ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերի վարկանիշներում: Այստեղ օտարերկրացիներին հրապուրում են պատմական հինավուրց հուշարձանները, ճոխ բնությունը, բնապահպանական առողջ միջավայրը, ինչպես նաև բնակիչների բարյացակամ և հյուրասեր վերաբերմունքը”,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:




Լրահոս