ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են Մոնակո քաղաքում: Մեր տեղեկություններով՝  քննարկման թեման եղել են ՏԻՄ եւ 2013թ. նախագահական ընտրությունները: Չնայած նրան, որ Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, հայտարարել է, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՀՀԿ առաջնորդին, սակայն ԲՀԿ նախագահն այդ զրույցի ժամանակ դեռեւս հարյուրտոկոսանոց խոսք չի տվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Նախագա՛հ ջան, սեպտեմբերին հարյուր տոկոս կասեմ՝ ինչ ենք անելու, հիմա չեմ կարա»,-նշել է Ծառուկյանը: Փորձեցիք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Վերջինս ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այդ հանդիպման մասին լուրը. «Նախագահական ընտրությունների հետ կապված՝ մեր ասելիքն ու մեր դիրքորոշումը չի փոխվել, շատ հստակ եմ պատասխանում»:




Լրահոս