ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, հակառակ իր հավաստիացումների, թեկնածությունը չի առաջադրել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում: Իսկ դա պատճառաբանել է անձնական «բիզնես պրոյեկտները» ավարտելու մտադրությամբ: «Ես նմա՞ն եմ մի մարդու, որը վախենում է որեւէ մեկից, ես ոչ մեկից չեմ վախենում, մի քանի անգամ ասել եմ, որ ես Աստծուց էլ չեմ վախենում»,-ասել է նա: Հակոբյանը նաեւ նշել է, թե ինքն իր կուսակցության՝ ՀՀԿ առաջնորդի որոշ քայլերի առնչությամբ իր անհամաձայնությունը հայտնում է, բայց ոչ թե անձնական շփումներում, այլ լրատվամիջոցներով. «Չեմ կարող ասել՝ իմ կարծիքը 100-տոկոսանոց ա, թե ոչ: Եթե որեւէ անգամ կուսակցությունն ինձ նկատողություն չի տվել, ուրեմն համաձայն է իմ ցանկացած մտքի հետ»:




Լրահոս