ՊԱՐՏՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ արդեն 4 ամիս է՝ չեն վճարել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ մանկապարտեզների ու երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին, նույն աղբյուրների համաձայն՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե ժամանակին՝ 1999թ., ինքը  պարտքով է ընդունել քաղաքն ու հիմա պարտքով էլ կհանձնի: «Իրենց փողերը շատ են, թող իրենք էլ վճարեն»,-ասել է նա: Գյումրու քաղաքապետի խոսնակ Լիլիթ Աղեկյանը մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը. «Այդ տեղեկատվությունը սուտ է, բացարձակ սուտ եւ իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ պարապությունից ստեղծում են իրենց մտքի արգասիքները եւ տարածում դրանք»: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ԱԺ ընտրություններից հետո՝ մի քանի ամիս շարունակ, չէին վճարվել նաեւ մի շարք պետական գերատեսչությունների աշխատակիցների աշխատավարձերը, իսկ  պատճառը եղել էր այն, թե «բյուջեն դատարկ է, փող չկա»:




Լրահոս