ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԻԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Հարություն Մելիքյանը, խոսելով ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կայացված խիստ դատավճռի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե նրանց նկատմամբ դաժան են վարվել: «Ամենադաժան սանկցիան են կիրառել: Բնականաբար, ինչ էլ արած լինեն երիտասարդները, իրավապահները շատ խիստ են վերաբերվել նրանց: Այս ամենը մեզ մտածելու տեղիք է տալիս եւ համոզում, որ ստեղծված իրավիճակը ունի քաղաքական ենթատեքստ, եւ անհամաչափ որոշում է իրականացվել»,-ասաց Հ. Մելիքյանը: Ըստ նրա՝ իրենք պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրեն խնդիրը՝ հասկանալու համար, թե ինչպես արձագանքեն կատարվածին, ինչ գործողությունների դիմեն:




Լրահոս