ԱՅԼ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ Արարատ Զուրաբյանն իր ընկերների հետ «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացավ այդ երկու կուսակցությունների համագործակցության պատճառով: Հիշեցնենք, որ ԱԴԿ-ից հեռացածները մատնանշել են «Ժառանգության» հետ ԱԴԿ-ի համագործակցությունը՝ որպես մեկ պատճառ, երբ ԱԺ ընտրություններից առաջ այս կուսակցությունը ոչ թե դաշինք կազմեց, այլ մտավ «Ժառանգության» համամասնական ցուցակի մեջ: Զուրաբյանի կողմնակիցները հայտարարել էին, թե իրենց քայլն ունեցել է նաեւ այլ պատճառներ, ինչի մասին նշված է դիմումում, միայն թե կոչ էին արել, որ դիմումը հրապարակեն ԱԴԿ-ականները:  «Ես չեմ կարծում, որ հենց «Ժառանգության» հետ համագործակցության պատճառով են դուրս եկել ԱԴԿ-ից, որովհետեւ «Ժառանգություն»-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ էին համատեղ միասնական այդ ցուցակին: Բայց դա ո՛չ առիթ, ո՛չ էլ պատճառ չհանդիսացավ, որ դուրս գան կուսակցությունից»,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր կողմից սխալ է այս կապակցությամբ հավելյալ մեկնաբանություններ տալը:




Լրահոս