
Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի համար դժվար կլինի ձեռք բերել «Պորտու»-ի պաշտպան Դանիլոյին:
Պորտուգալական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի համար պահանջում է 40 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբը համաձայն չէ այդ գումարին: Դանիլոն իր խաղով գրավել է նաև «Չելսի»-ի, «Մանչեսթեր Յունայթեղ»-ի և այլ ակումբների ուշադրությունը:
Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, թե «Պորտու»-ն դադարեցրել է բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ: