ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, հայ բանաստեղծ Վահագն Դավթյանը կդառնար 90 տարեկան: Նա ծնվել է 1922թ. Արաբկիր քաղաքում: Հայրենադարձվելով 1932-ից ապրել է Երեւանում: Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, թերթի խմբագիր: Նրա «Առաջին սեր», «Աշխարհի առավոտը» բանաստեղծությունների ժողովածուներում արտահայտված են Հայրենական պատերազմի մասնակցի զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ: Գրել է քնարական բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ: Վախճանվել է 1996-ին: Նրա մահից 16 տարի անց բանաստեղծի ապրած տանը՝ Նաիրի Զարյան 80 հասցեում, երեկ բացվեց նրա դիմաքանդակ-հուշաքարը, որի հեղինակն է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Նշված հասցեում ականավոր բանաստեղծն ապրել եւ ստեղծագործել է 1952-1996թթ.: Առաջիկայում նախատեսվում է ստեղծել «Վահագն Դավթյան» հիմնադրամ, ինչպես նաեւ հրատարակել նրա մանտիպ գործերը:




Լրահոս