Չի բացառվում, որ «սև ցուցակներում» հայտնված հայ միգրանտները վերականգնեն ՌԴ մուտքի իրավունքը. Յուրի Մոսկովսկի. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ի զրուցակիցն է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությանը կից գործող հասարակական խորհրդատվական խորհրդի քարտուղար, «Հարևանության» միջազգային կապերի զարգացման հիմնադրամի նախագծերի տնօրեն Յուրի Մոսկովսկին:

– Պարոն Մոսկովսկի, հույսեր կային, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի միգրանտները Ռուսաստանում արտոնություններ կստանան: Որոշակի արտոնություններ փաստաթղթային ձևակերպում արդեն իսկ ստացել են, բայց մեծ խնդիր են տարատեսակ խստացված, փոփոխված օրենքները, որոնց արդյունքում միգրանտները հայտնվում են «սև ցուցակներում»` զրկվելով ՌԴ մուտքի իրավունքից 3, 5, 10 տարով: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են հայտնվել այդ ցուցակներում և ինչպե՞ս կարելի է դուրս գալ ցուցակներից: «Սև ցուցակներում» հայտնված միգրանտները համաձայն են նույնիսկ տուգանքներ վճարել, կամ միգուցե ելքը ներում շնորհելն է, չէ՞ որ ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է:

– Ես կարծում եմ, որ ՌԴ մուտքի արգելքի արժանացած մարդկանց խնդիրը կլուծվի: Իսկ լուծման եղանակները մի քանիսն են, այդ թվում՝ նրանք, որոնք դուք մատնանշեցիք: Եղանակներից մեկը տուգանքների վճարումն է: Այս հարցը բարձրացվում է և այս պահին քննարկվում է Մոսկվայում: Կա գիտակցումը, որ մարդկանց պետք է հնարավորություն տալ տուգանք վճարել և ազատվել այդ ցուցակներում ներկայությունից: Սրան ավելացրած, դիտարկվում է նաև հետևյալը` պետք է վերանայել այն իրավախախտումների շրջանակը, որոնց դեպքում մարդիկ զրկվում են Ռուսաստան 10 տարով մուտք գործելու հնարավորությունից ավտոմատ կերպով: Այսինքն` պատժամիջոցն իրականում պետք է համապատասխանի կատարած իրավախախտման ծանրությանը: Օրինակ` ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած միգրանտները ևս հայտնվում են «սև ցուցակում»: Այսինքն` իրավախախտումների շրջանակը պետք է հստակեցվի և պարզեցվի, պետք է այն առավելագույն չափով մոտեցնել իրականությանը, իսկ ներկայումս օրենքի այս նորմը, իմ համոզմամբ, ծայրաստիճան պատժիչ է, քանի որ խախտման ծանրությունը պատժին չի համապատասխանում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս