
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն դեռ չի քննարկել և այս պահին պատկերացում չունի ինչպես է վարվելու Ազգային ժողովի այն մշտական հանձնաժողովների հետ, որոնց նախագահները ԲՀԿ-ականներ են: ԲՀԿ-ն խորհրդարանում ունի 4 մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների, եվրաինտեգրման, տեղական ինքնակառավարման և գյուղատնտեսության: Դրանք բաշխվել են Դոնթի բանաձևի սկզբունքով: Հիմա, երբ ԲՀԿ-ական պատգամավորները լքում են խմբակցությունը, խորհրդարանում համամասնություն փոխվելու դեպքում, վերահաշվարկ անելու անհրաժեշտություն է առաջանալու, թեև եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խմբակցությունից դուրս չեն գալու»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։