Դերբիում չենք կարող թույլ տալ պարտություն «Շալկե»-ից. Մարկո Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կընդունի Գելզենկիրխենի «Շալկեին»: Խաղից առաջ իրենց հնարավորությունների մասին է խոսել դորտմունդյան թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը:

«Վերջին տուրերում «Շալկե»-ն լուրջ տեսք ունի: Թիմը լավ է գործում պաշտպանությունում և  պետք է ուսումնասիրել նրանց ոճը: Խաղից առաջ կարող եմ ասել, որ հաղթանակի մեր հնարավորությունները հավասար են: Սակայն դերբիում չենք կարող թույլ տալ պարտություն «Շալկե»-ից:

Հանդիպումը մեծ նշանակություն ունի նաև երկրպագուների համար: Իհարկե, մենք պետք է լավացնենք մեր արդյունքները», – նշել է Ռոյսը:




Լրահոս