«Զավեշտալի է ընդհանուր առմամբ, կարող եմ չարձագանքել, բայց իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել ենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամին այդ մասին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսքերին:
«Երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ ձևով պատասխան տալ, իջնում են այդ դաշտ: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունը, մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք»,- ընդգծեց նա:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով, ռեժիմի վիճակը լավ է, հանգիստ , իսկ իշխանությունն էլ իր գործը կատարում է: