ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց պետք է ամեն ինչ արվի, որ ինձ նման մարդիկ չուզենան ականջի ծայրով անգամ մտածել արտագաղթի մասին»:

Արսեն Գրիգորյան «Առաջին լրատվական»

Երգիչ Արսեն Գրիգորյանը, որն իրեն նաեւ կոմպոզիտոր է հռչակել ու հայ հասարակությանը մատուցում է սեփական ստեղծագործությունները, պարզվում է՝ մտքերը շարադրելիս այնքան էլ «կոմպոզիտորական» հակումներ չի ցուցաբերում: Նա լսել է, որ ինչ-որ բանի ծայրով կարելի է մտածել, բայց այդ «օբյեկտը» շփոթում է ականջի հետ: Իհարկե, չիմանալը, ինչպես ասում են, ամոթ բան չէ: Բայց լավ կլիներ, որ այսուհետ Արսեն Գրիգորյանը ոչ թե ականջի ծայրով մտածեր, այլ մտքի: Այդպես ավելի հետաքրքիր մտքեր կսկսեին այցելել նրան՝ հեռու վանելով մեր երկիրը լքելու անցանկալի «ուրվականներին»:




Լրահոս